Պարզվում է, Երևանում ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը հյուրանոցներ բացելն է: Իհարկե, շատ հաճախ հյուրանոց ասածը սահմանափակվում է «մոթելով», բայց, միևնույն է, մայրաքաղաքում օր օրի մի նոր հյուրանոցային «համալիր» է ավելանում:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը շարունակում է իրականացնել դեկտեմբերի 8-24-ին հանրապետության շնորհալի պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների համար կազմակերպած «Հրավիրյալ երաժիշտ-մանկավարժների վարպետության դասընթացներ» ծրագիրը:
ՀՀ կրթության և գիտությոն նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի 9-11-ը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» պայմանագրի նախագծի քննարկման և վերջնական համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետությունում ՊՆ մասնագետների հետ կաշխատի ՌԴ ՊՆ փորձագետների խումբը:
Դեկտեմբերի 9-ը 2014թ. հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ թշնամու գնդակից զոհված, ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 20 տարեկան։
Ցանկացած ինտեգրացիա ենթադրում է ինքնիշխանության որոշակի կորուստ, ազգային լիազորությունների օտարում: Քաղաքական համակարգի որակից է կախված, թե ինտեգրացիոն գործընթացներում ինչքան է հնարավոր պահպանել ինքնիշխանությունն ու ազգային դեմքը:
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն այսօր դուրս կգրվի Սան Պաուլոյի հիվանդանոցից՝ հայտնում է AFP-ն: 74-ամյա Պելեն բուժման կուրս է ստացել` երիկամների քարի հեռացման վիրահատությունից հետո:
Pantone Color Institute հետազոտական ինստիտուտը հայտարարել է 2015-ի ամենամոդայիկ գույները՝ գլխավոր գույնն է մարսալան՝ տաք բորդո-շագանակագույնը, որն իր անվանումն ստացել է սիցիլիական նույնանուն գինու պատվին:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...